Versace հյուրանոցը բացվել է Մակաոյում

16:29   26 մարտի, 2024

Versace հյուրանոցը բացվել է Մակաոյում։ Palazzo Versace Macau-ն՝ բրենդի առաջին հանգստավայրը Ասիայում, միավորում է բարոկկոյի և հին հունական ճարտարապետության դասական ազդեցությունները Դոնաթելլա Վերսաչեի ստեղծագործական ղեկավարության ներքո:

 отель1-1.jpg (68 KB)

отель2-1.jpg (86 KB)

Հյուրանոցի ողջ ընթացքում բրենդը համատեղում է իր դասական միլանյան սիմվոլները, այդ թվում՝ Մեդուզայի գլուխը, Greca պրինտը և Barocco նախշը, ավանդական չինական մոտիվներով, ինչպիսիք են քրիզանտեմը և վիշապը:

 отель3-1.jpg (73 KB)

Շքեղ հյուրանոցը գտնվում է Grand Lisboa Palace Macau Resort-ում, որի լյուքսներն ունեն նուրբ սպիտակեղեն և պաստառագործություն Versace Home շարքի արևելյան նրբություններով:

отель4.jpg (48 KB)

Սենյակներից դուրս հյուրանոցի տարածքները ներառում են փակ և բաց լողավազաններ, ինչպես նաև բյուրեղյա գոլորշու սենյակով սպա և առողջության այլ ծառայություններ:

 отель5.jpg (71 KB)

Գործում է նաև մարզասրահ՝ անհատական մարզումներով և երկու իտալական ռեստորան։

 отель6.jpg (47 KB)

Մակաոյում գտնվող Versace հյուրանոցը ապրանքանիշի երրորդ շքեղ հանգստավայրն է՝ Դուբայի հյուրանոցից հետո, որը բացվել է 2016 թվականին, և Ավստրալիայից հետո, որը բացվել է 2000 թվականին։

 отель8.jpg (76 KB)

Palazzo Versace Macau-ն այժմ բաց է ամրագրումների համար: Ինչպես նշվում է հյուրանոցի կայքում, սենյակները հասանելի են 150-ից 500 դոլար մեկ գիշերվա համար:

отель7.jpg (71 KB)



© NEWS.am STYLE