Միխայիլ Շուֆուտինսկի. Ինձ համար Հայաստանը միշտ ասոցացվում է ուրախության հետ

21:00   27 մարտի, 2024

Միխայիլ Շուֆուտինսկին այսօր երեկոյան ժամանեց Երևան. վաղը հոբելյանական մեծ մենահամերգով հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Արտիստը կնոջ՝ Սվետլանայի հետ ժամանել է Երևան, իսկ օդանավակայանում պատասխանել է NEWS.am STYLE-ի մի քանի հարցերի։

ARS_9428.JPG (33 KB)

«Հայաստանն ինձ համար միշտ ասոցացվում է ուրախության հետ, ես շատ ուրախ եմ, որ վերջապես եկա այստեղ, վաղուց չէի եղել։ Ես շատ կապեր ունեմ այս երկրի ու ժողովրդի հետ, ունեմ հայ ընկերներ ամբողջ աշխարհում, հատկապես Լոս Անջելեսում։ Ընկերներիցս ոմանք Մոսկվայից այստեղ են ժամանել հատուկ երևանյան համերգի համար։ Վաղն անհամբեր սպասում եմ հանդիսատեսին»,- նշել է Միխայիլ Զախարովիչը։

ARS_9444.JPG (59 KB)

Մանրամասները՝  տեսանյութում։

Համերգի կազմակերպիչը Shine Production-ն է։ Սկիզբը՝ 19:00-ին։ 

Տոմսերը կարող եք ձեռք բերել օնլայն։



© NEWS.am STYLE