Բրիթնի Սփիրսը նիհարում և շարունակում է հրապարակել իր մերկ լուսանկարները 

10:29   28 մարտի, 2024

Բրիթնի Սփիրսը նիհարում և շարունակում է հրապարակել իր մերկ լուսանկարները։ Երգչուհին Instagram-ում կիսվել է պիկանտ լուսանկարների հերթական շարքով՝ մակագրելով դրանք. «Թերթեք, որ տեսնեք ամենը»:

спир.jpg (87 KB)

Փոփ աստղի երկրպագուներն իսկապես տեսան այդ ամենը։ Լուսանկարներից մեկում Բրիթնին ամբողջովին մերկ է ծովափին՝ ոտքերը բացած, ինտիմ մասերը փակելով ծաղկի էմոջիներով։

ezgif.com-webp-to-jpg-converter (85).jpg (85 KB)

Գրառման մյուս լուսանկարներում երևում է, որ Բրիթնին կեցվածք է ընդունել լողազգեստով:

View this post on Instagram

A post shared by XILA MARIA RIVER RED (@britneyspears)

Բրիթնին ավելի վաղ հայտնել էր, որ նա ընդհատվող ծոմ է պահում և խոստովանել է, որ ունի տարբեր կողմնակի բարդություններ: Մասնավորապես, նա բողոքել է թուլությունից։ «Ես ինձ չափազանց փոքր և թույլ եմ զգում, որպեսզի նույնիսկ մտածեմ Instagram-ի համար նկարահանվելու մասին»,- մարտի կեսերին գրել էր արտիստը։ Սակայն դա նրան չի խանգարել ավելի ու ավելի բացահայտ լուսանկարներ հրապարակել։



© NEWS.am STYLE