Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով

14:10   28 մարտի, 2024

Կառլ Լագերֆելդի փարիզյան բնակարանը վաճառվել է 10,8 մլն դոլարով՝ գրեթե կրկնակի գնահատված գնով, հայտնում է Hypebeast-ը։

квартир1.jpg (33 KB)

Բնակարանը գտնվում է 17-րդ դարի շենքում՝ Սեն Թոմաս դ'Աքվին թաղամասում, որը նայում է դեպի Սեն։ Fendi-ի և Chanel-ի հանգուցյալ ղեկավարն այս բնակարանում ապրել է տասը տարի՝ մինչև իր մահը՝ 2019թ։

квартир2.jpg (32 KB)

Նախքան տուն տեղափոխվելը, դիզայները վերանորոգել է բնակարանը «ֆուտուրիստական ոճով»՝ ավելացնելով բետոնե հատակներ և ավազապատ ապակե պատեր, ասել է նոտարը:

квартир3.jpg (45 KB)

Մյուս առանձնահատկությունները ներառում էին խոհանոց՝ ամբողջությամբ պատրաստված չժանգոտվող պողպատից և ապակյա գրապահարաններից: Բնակարանն ինքնին զբաղեցրել է 260քմ մակերեսով հանդերձը 50քմ։

квартир4.jpg (55 KB)

 Արվեստի և կահույքի մեծ մասը, որը զարդարել է Լագերֆելդի բնակարանը, վաճառվել է Sotheby's աճուրդում:



© NEWS.am STYLE