Victoria's Secret-ի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը՝ բաց ֆոտոսեսիայում

13:13   8 հունվարի, 2014

Հարավաֆրիկյան 25-ամյա սուպերմոդել Քենդիս Սվեյնփոլը Victoria's Secret-ի այս տարվա առաջին ֆոտոսեսիայի հերոսուհին է դարձել:

Սվեյնփոլը ներքնազգեստի ճանաչված ապրանքանիշի նոր հավաքածուի իրերով ցուցադրել է հիասքանչ կազմվածքը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սվեյնփոլը մերկացել է Vogue ամսագրի հունվարի թողարկման համար: Ֆոտոսեսիայում նաեւ այլ գեղեցիկ լուսանկարներ կան:

Քենդիս Սվեյնփոլը Victoria's Secret-ի հրեշտակներից է, ով, The Forbes-ի տվյալներով, աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների տասնյակում է: 2013թ. հոկտեմբերին Սվեյնփոլը 10 միլիոն դոլար արժողությամբ Fantasy կրծքալ էր ցուցադրել: Ամեն տարի ներքնազգեստի ճանաչված ապրանքանիշը կրծքալ է թողարկում, որը դառնում է ցուցադրության կարեւոր բաղադրիչը:



© NEWS.am STYLE