Քիմ Քարդաշյանը իր եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման մեջ մեղադրում է նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին

10:16   1 ապրիլի, 2024

Քիմ Քարդաշյանը իր եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման մեջ մեղադրում է նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, եւ մտավախություն ունի, որ իր համար դժվար կլինի նորից սեր գտնել, գրում է The Sun-ը՝ հղում անելով աղբյուրներին։

43-ամյա աստղը եւ 31-ամյա ֆուտբոլիստը վերջերս բաժանվել են վեցամսյա բուռն սիրավեպից հետո։ Աղբյուրները նշում են, որ Քիմն անհանգստացած է, որ իր ապրելակերպը, եւ հատկապես այն հանգամանքը, որ Քանյեն դեռեւս այդքան մեծ դեր է խաղում դրանում, կարող է մարդկանց հեռացնել իրենից:

«Նա, իհարկե, տխուր է, քանի որ զգում է, որ Քանյեն իրեն եւ իր կյանքը վերածել է կրկեսի: Դա խենթություն է: Բիանկան ամեն օր դուրս է գալիս նոր սադրիչ հանդերձանքով, եւ բոլորը խոսում են նրանց մասին: Կարծում եմ, որ Օդելը, պարզապես, չէր ցանկանում ներառված լինել այդ դրամայում եւ դառնալ Քանյեի պատճառով ստեղծված հերթական բամբասանքի թիրախը»:

Ըստ աղբյուրի՝ «Քիմը մեղադրում է Քանյեին՝ նրա հանդգնությունների համար: Նա չգիտի՝ արդյոք երբեւէ կկարողանա՞ գտնել մեկին, ով կդիմակայի իր նախկին ամուսնուն»:

Երբ Քիմը հանդիպում էր Saturday Night Live-ի աստղ Փիթ Դեւիդսոնի հետ, Քանյեն սպառնացել էր վերջինին եւ մեղադրել իր ընտանիքը «կործանելու» մեջ։ Արդյունքում Փիթն ու Քիմը բաժանվեցին, եւ Փիթը, նույնիսկ, ստիպված եղավ դիմել հոգեթերապեւտների օգնությանը։



© NEWS.am STYLE