Մերիլին Մոնրոյի Pucci վարդագույն զգեստն աճուրդում վաճառվել է 325 հազար դոլարով

11:34   1 ապրիլի, 2024

Մերիլին Մոնրոյի զգեստը եւ Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆների սմոքինգն ու հողաթափերը վաճառվել են աճուրդում։

Ըստ Hollywood Reporter-ի, Pucci-ի երկարաթեւ մետաքսե զգեստն աճուրդից հեռացել է 325,000 դոլարով:

Julien's Auctions աճուրդի կազմակերպչի տվյալներով՝ Լոս Անջելեսի Վեսթվուդ գյուղի Փիրս Եղբայրների հիշատակի այգու դամբարանը, որը գտնվում է Հյու Հեֆների եւ Մերիլին Մոնրոյի վերջին հանգրվանների մոտ, նույնպես վաճառվել է 195,000 դոլարով:

Դերասանուհու մահճակալը եւ այլ իրեր վաճառվել են Բեւերլի Հիլզից տեխնոլոգիական ներդրող Էնթոնի Ջաբինին: «Ես միշտ երազել եմ կյանքիս մնացած մասն անցկացնել Մերլին Մոնրոյի կողքին»,-ասում է Ջաբինը:

Ժան Լուիի կողմից ստեղծված կրեմագույն կոկտեյլային զգեստը, որը Մոնրոն կրել էր 1960 թվականի ամռանը՝ The Misfits-ի ասուլիսի ժամանակ, վաճառվել է 65,000 դոլարով:

Elizabeth Arden շրթներկը, որը Մոնրոյի պատվերով  պատրաստվել էր ոսկե պատյանով, վաճառվել է 65000 դոլարով: Իսկ 1954 թվականին հատուկ Մոնրոյի համար պատրատված լողագեստների հավաքածուն, որոնք նա կրել է  «Չկա շոու բիզնեսի նման բիզնես» մյուզիքլում, վաճառվել է 29250 դոլարով:



© NEWS.am STYLE