Քորթնի Քարդաշյանի նախկին ամուսինը պահանջել է, որ նա չհամբուրվի Թրեւիս Բարքերի հետ իրենց երեխաների ներկայությամբ

13:06   1 ապրիլի, 2024

Քորթնի Քարդաշյանի նախկին ամուսինը՝ Սքոթ Դիսիկը, պահանջել է, որ նա դադարեցնի իր սերն ակտիվորեն արտահայտել իր այժմյան ամուսնու՝ Թրեւիս Բարքերի հանդեպ՝ իրենց երեխաների ներկայությամբ։

OK Magazine-ը, հղում անելով աղբյուրին, հայտնում է, որ Դիսիկը պահանջում է, որ Քորթնին ու Բարքերն իր երեխաների աչքի առաջ չհամբուրվեն։

«Սքոթը լրջորեն է վերաբերվում որպես հայր իր դերին եւ ցանկանում է լավագույնը իր երեխաների համար»,-ասել է աղբյուրը: «Վերջերս նա ավելի ու ավելի շատ հարցեր է առաջ քաշում, այդ թվում՝ խնդրելով Քորթնիին երեխաների ներկայությամբ զսպել Թրեւիսի հանդեպ իր զգացմունքները»:

Քորթնիին եւ Թրեւիսին հաճախ են «բռնացնում» կուլիսներում համբուրվելիս: Քարդաշյանի եւ Դիսիկի դստերը՝ Պենելոպային, նկատել են տարածքում, երբ Քորթնին եւ Թրեւիսը համբուրվում էին: Սա բազմաթիվ հակասություններ է առաջացրել, եւ այժմ, ըստ տեղեկությունների, Դիսիկը դրան վերջ է դրել:

Երեխաներն իրենք նույնպես հիացած չեն ամուսինների զգացմունքների բուռն արտահայտմամբ։ Ըստ People-ի, երբ Քարդաշյանն ու Բարքերը համբուրվել են «Քարդաշյաններ» ռեալիթի շոուի մի դրվագում, Պենելոպան խնդրել է մայրիկին դադարեցնել Բարքերի հետ համբուրվելը, իսկ վերջինի որդին՝ Լենդոնը, հավելել է. «Լսեք, դուք չե՞ք կարող չհամբուրվել ֆրանսիական ձեւով»:

Քորթնին ու Սքոթն ունեն երեք երեխա։



© NEWS.am STYLE