Աստղերի Զատիկը. Հեյլի Բիբերը՝ սեքսուալ նապաստակի կերպարում, իսկ Փերիս Հիլթոնը՝ Բարբիի ոճով

14:33   1 ապրիլի, 2024

Գունագեղ նապաստակներ, գունավոր ձվեր եւ վառ հանդերձանք. աստղերը շնորհավորել են իրենց հետեւորդների Սուրբ Զատիկը՝ նրանց ուրախացնելով տոնական լուսանկարներով։

Հեյլի Բիբերը զատկական նապաստակի կերպարով է ներկայացել։ Նա կրել է սեւ լողազգեստ, որն աչքի էր ընկնում խորը դեկոլտեով։

биб.jpg (80 KB)

Ջասթին Բիբերի կինը տոնական տեսքը լրացրել է նապաստակի ականջներով։ Հեյլին նաեւ կիսվել է մի կարճ տեսանյութով՝ ցուցադրելով իր կերպարը։

43-ամյա Փերիս Հիլթոնը տոնական լուսանկարներ է հրապարակել որդու՝ Ֆենիքսի հետ։ Նա նախընտրել է Բարբիի ոճը։ Հայտնի շիկահերը կրել է վարդագույն կարճաթեւ զգեստ՝ բանտերով զարդարված պարանոցով։ Պայուսակն ու կոշիկները նա համապատասխանեցրել է ընդհանուր հանդերձանքին։

хилтон.jpg (181 KB)

Լուսանկարում Փերիսն ու նրա փոքրիկ որդին նստած են գույնզգույն նապաստակներով ու ձվերով զարդարված սանդուղքի վրա։



© NEWS.am STYLE