Էպատաժային Ջուլիա Ֆոքսը՝ կիսավարտիքով եւ մանանեխի գույնի մազերով

15:20   2 ապրիլի, 2024

Դատելով վերջին շրջանում հայտնիների քարոզած թրենդից՝ այն ամենը, ինչ դուք պետք է ունենաք ձեր զգեստապահարանում, մի զույգ վարտիքն է: Դերասանուհի Ջուլիա Ֆոքսը, ով «Մոռացել եմ տաբատ հագնել» թրենդի ջատագովն է, այս անգամ՝ NBA-ի խաղին ներկայացել էր ներքնազգեստով եւ մանանեխի գույնի մազերով։

фокс-2.jpg (81 KB)

Ֆոքսն ընտրել էր օվալաձեւ պարանոցով շապիկ եւ կոնաձեւ կրծկալ, իսկ ներքեւի հատվածում՝ միայն կիսավարտիք, որի կենտրոնում կար մեծ կայծակաճարմանդ:

фокс1-1.jpg (52 KB)

«Նյու Յորք Նիքս»-ի խաղի ճանապարհին՝ Սքուեր Գարդեն գնալիս Ֆոքսը ցուցադրել է իր վառ գանգուրները, որոնք նա անվանել է «թավշյա ոսկի»: Այս մազերով նա հիշեցնում էր Մերիլին Մոնրոյի խորհրդանշական սանրվածքը։ Նրա վարսահարդար Ջոն Նովոտնին People ամսագրին ասել է, որ կերպարը ոգեշնչվել է Մերիլին Մոնրոյից։

фокс3-1.jpg (102 KB)

Ըստ հաղորդագրության, սահմանափակ քանակությամբ թողարկված այս մազի ներկը «ներշնչված է Velveeta-ի աներեւակայելի կրեմային դեղին երանգից»:



© NEWS.am STYLE