Ինչու են տղամարդիկ ստում իրենց առնանդամի չափսի մասին

23:46   2 ապրիլի, 2024

Տղամարդիկ ծանոթությունների հավելվածներում ստում են  իրենց «տղամարդկության» չափսի մասին: «Կեղտոտ խոսակցությունների» ժամանակ եւ երբեմն, նույնիսկ, ծանոթությունների հավելվածների կենսագրության մեջ որոշ տղամարդիկ չեն կարող չնշել իրենց առնանդամի չափսը։ Եվ ավելի հաճախ նրանք ոչ միայն չափազանցնում են, այլեւ ուղղակի ստում են՝ ավելացնելով մի քանի սանտիմետր։

Բայց ինչո՞ւ ստել առնանդամի չափսի մասին, հատկապես, եթե ամեն ինչ լավ է ընթանում․ ձեր զուգընկերը, միեւնույն է, կիմանա ճշմարտությունը: Ծանոթությունների եւ հարաբերությունների փորձագետների հետ զրույցի ընթացքում Mashable-ը պարզել է այս երեւույթը, որը կոչվում է «cockfishing»:

2023 թվականի Innerbody Research հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր չորրորդ տղամարդը ստում է իր «տղամարդկության» չափսի մասին, այդ թվում՝ ծանոթությունների հավելվածներում: 

Սեքս-թերապեւտ Մելիսա Կուկը նշում է, որ կա մի քանի պատճառ, թե ինչու են տղամարդիկ սխալ ներկայացնում իրենց առնանդամի չափսը, եւ դա հաճախ կապված է հոգեբանական կամ մշակութային պատճառների հետ: Էրեկցիայի վիճակում առնանդամի միջին չափսը մոտ 13 սմ է, սակայն Կուկը նշում է, որ շատերը ճնշումների ներքո ցանկանում են համապատասխանել անիրատեսական չափանիշներին, որոնք բավական գերազանցում են միջինին:

«Պոռնոգրաֆիկ բովանդակության եւ հասարակության ակնկալիքներից դրդված որոշ տղամարդիկ չափազանցնում են իրենց չափսերը՝ փորձելով համապատասխանել տղամարդկության այդ գաղափարներին»,-բացատրում է նա:

Նա հավելում է, որ որոշ տղամարդիկ ստում են նաեւ, որպեսզի «հաճելիորեն զարմացնեն» իրենց զուգընկերուհուն:

Ինչ վերաբերում է որակյալ սեքսին, ապա առնանդամի չափսը իրականում նշանակություն չունի: Կուկը նշում է, որ հեշտոցը հարմարվողական է եւ կարող է տարբեր չափեր ընդունել: Հաճույք են տալիս նաեւ խթանման տարբեր ձեւերը։ 

Փորձագետ Ջեսիկա Լեոնին նշում է, որ մեր օրերում սոցիալական մեդիան եւ ծանոթությունների հավելվածները ստիպում են մարդկանց որոշակի տեսք ունենալ: «Այս ճնշումը, զուգորդված լուսանկարների խմբագրման հավելվածների ներբեռնման հեշտության հետ, հավանաբար կհանգեցնի «cockfishing»-ի աճին»:



© NEWS.am STYLE