Դոնալդ Թրամփի կրտսեր որդին՝ 18-ամյա Բարոնը, ավելի, քան 2 մետր հասակ ունի եւ շատ նման է հորը

13:28   3 ապրիլի, 2024

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդին՝ 18-ամյա Բարոնը, 2 մետրից մի փոքր ավելի հասակ ունի եւ շատ նման է հորը։ Վերջերս Բարոնին տեսել են մոր՝ Մելանյայի հետ՝ Մար-ա-Լագոյում Զատիկի նախաճաշի ժամանակ:

IMG_3408.jpeg (93 KB)

Բարոնն ու նրա մայրը ակտիվորեն չեն մասնակցում Թրամփի վերընտրության քարոզարշավին, սակայն հայտնվել են Փալմ Բիչի նրա կալվածքում՝ տոնակատարություններին մասնակցելու համար։

Լուսանկարներում երեւում է, որ Բարոնը շատ ավելի բարձրահասակ է, քան իր մայրը, որը կրում էր շքեղ զգեստ՝ Alaia-ից:



© NEWS.am STYLE