Կրիշտիանու Ռոնալդոյի սիրեցյալը պարծեցել է Hermes-ի 100 000 դոլար արժողությամբ Birkin պայուսակով

14:10   3 ապրիլի, 2024

Կրիշտիանու Ռոնալդոյի սիրեցյալը՝ Ջորջինա Ռոդրիգեսը, պարծեցել է Hermes-ի 100 000 դոլար արժողությամբ Birkin պայուսակով։

View this post on Instagram

A post shared by Georgina Rodríguez (@georginagio)

Ջորջինան իր Instagram-ում տեղադրել է լուսանկար ածխագորշ կիպ հագուստով։ 30-ամյա մոդելը սենսացիոն տեսք ունի երկար թեւքերով զգեստով, որն ընդգծում է նրա կատարյալ կազմվածքը։ Աուտֆիթը լրացնում է Hermes-ի Birkin կարմիր պայուսակը կոկորդիլոսի կաշվից, որի արժեքը գնահատվում է 89 000 ֆունտ սթեռլինգ (ավելի քան 100 000 դոլար)։  «Աշխատող մայր»,- մակագրել է նա լուսանկարը։

Ջորջինան եւ Ռոնալդոն երկու երեխա ունեն, եւ աղջիկը Ռոնալդոյի երեք այլ երեխաների խորթ մայրն է՝ 13-ամյա Կրիշտիանու-կրտսերի ու վեցամյա երկվորյակներ Մաթեոյի եւ Եվայի։



© NEWS.am STYLE