Կանանց գնումների զոհ տղամարդիկ

22:04   8 հունվարի, 2014

Ո՞ր տղամարդը չի տուժում կանանց գնումների պատճառով, հատկապես զեղչերի շրջանում, այսինքն՝ հիմա, գրողը տանի: Թերեւս, շատերին է ծանոթ «Դալմա Մոլ»-ում վազքը, երբ ձեր սիրելիի հետ մի խանութից մյուսն եք սուրում: Կանայք հեշտությամբ են տրվում գաղափարին, թե իրենց անհրաժեշտ է գնել հենց այս իրը, որովհետեւ առանց դրա իսկապես անհնար է…

Ինչ վերաբերում է տղամարդկանց… Հաճա՞խ եք ձեր ընկերուհու կամ կնոջ հետ խանութներ գնում: Եթե այո, ապա ձեզ ծանոթ է առեւտրի խոշոր կենտրոնում անվերջ քայլելուց հետո առաջացող սարսափելի հոգնածությունը: Ինչ-որ պահի ցանկանում ես գոռալ. «Վերջապես ե՞րբ կանգ կառնես»:

Ահա այսպիսի տեսք ունեն իրենց սիրելիներին խանութներում ուղեկցող տղամարդիկ:

 

Նյութը՝ prikolisti.mirtesen.ru կայքի



© NEWS.am STYLE