Դերասան Ալան Ռիչսոնը ինքնասպանության փորձ է կատարել բազմաթիվ սեռական ոտնձգությունների պատճառով

10:34   4 ապրիլի, 2024

Դերասան Ալան Ռիչսոնը ինքնասպանության փորձ է կատարել բազմաթիվ սեռական ոտնձգությունների զոհ դառնալուց հետո։

«Ես քիչ էր մնում ինձ կախեի»,- Hollywood Reporter-ին ասել է դերասանը, ով հանդես է եկել «Կապույտ լեռան նահանգը», «Սմոլվիլ» եւ «Սեւ հայելի» սերիալներում, իսկ ներկայումս նկարահանվում է Prime Video-ի «Ռիչեր» ֆիլմում:

Նա ասել է, որ դա արել է Կալիֆորնիայում գտնվող իր տան վերնահարկում՝ օգտագործելով երկարացման լարը: «Ամեն ինչ այնքան արագ կատարվեց», - հիշում է նա: Սակայն վերջին պահին Ռիչսոնը փոխել է միտքը, քանի որ տեսիլք է ունեցել, որում երեք որդիները խնդրում էին նրան չանել դա։

41-ամյա Ռիչսոնն ասել է, որ անհանգստացնող միջադեպից անմիջապես հետո օգնություն է խնդրել: 36 տարեկանում նրա մոտ ախտորոշվել է երկբեւեռ խանգարում։ Մի քանի տարի անց՝ 40 տարեկանում, նա իմացավ, որ իր մոտ առկա է ADHD (ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարում):

Նրա ինքնասպանության փորձը տեղի է ունեցել տարիներ շարունակ սեքսուալ ոտնձգություններից հետո, երբ աշխատում էր մոդելային ոլորտում, իսկ հետո՝ դերասանական աշխարհում:

«Շատ քիչ առավելություններ կան մոդելային ոլորտում: Եկեք անկեղծ լինենք, սա նման է օրինականացված սեռական թրաֆիքինգի»,-նշել է նա:

Մի դեպքից հետո երեք երեխաների հայրը վերջնականապես լքել է մոդելային աշխարհը։ «Ինձ հրավիրել էին նկարահանվելու շատ հայտնի լուսանկարչի համար»,- հիշում է նա։ «Ինձ ուղարկեցին հյուրանոցի սենյակ՝ մերկ լուսանկարվելու համար՝ խոստանալով, որ նա ինձ շատ եկամտաբեր առաջարկ կանի: Այդ տղան, սակայն, սեռական ոտնձգություն կատարեց իմ հանդեպ».

Ավելի ուշ, երբ նա հաջողությամբ մուտք գործեց հեռուստատեսության եւ կինոարդյունաբերության աշխարհ, մեկ այլ ավերիչ հարված պատճառ դարձավ նրա հոգեկան առողջության վատթարացմանը: Նրա խոսքով՝ կինոֆոնդի ներկայացուցչուհու հետ գործնական հանդիպումներից հետո վերջինը սկսել է սպառնալ  իրեն։ «Նա ինձ ստիպեց, որ գնամ իր սենյակ եւ ասաց, որ եթե չանեմ, նա կկործանի ինձ եւ լրատվամիջոցներին կասի, թե ես բռնաբարել եմ իրեն»,-պատմել է դերասանը։

Թեեւ սպառնալիքներն ապարդյուն են եղել, դերասանն ապշել է կատարվածից։ «Ես չափազանց ճնշված էի եւ չգիտեի՝ ինչպես վարվել դրա հետ»,-բացատրել է նա: Հետո նա ինքնասպանության փորձ է արել։



© NEWS.am STYLE