Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը կհայտնվի «Էմիլին Փարիզում» սերիալի դրվագներից մեկում

13:22   4 ապրիլի, 2024

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը կհայտնվի «Էմիլին Փարիզում» սերիալի դրվագներից մեկում։ Նա ֆիլմի նկարահանումների ժամանակ միացել է սերիալի աստղ Լիլի Քոլինսին, հայտնում է Daily Mail-ը։

ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-04-04T103106.989.jpg (115 KB)

35-ամյա Լիլիին, ով Netflix-ի հիթային սերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհուն՝ Էմիլիին, լուսանկարել են շոուի չորրորդ սերիայի նկարահանումների ժամանակ, երբ VIP հյուրը նկատվել է նկարահանման հրապարակում:

1-ezgif.com-avif-to-jpg-converter (58).jpg (95 KB)

Ավելի վաղ պարզվել էր, որ 70-ամյա Բրիջիտը սերիալի «մեծ երկրպագու» է։ Երկրպագուները կհիշեն նաեւ, որ նա հիշատակվել է առաջին եթերաշրջանում:

2-ezgif.com-avif-to-jpg-converter (39).jpg (136 KB)

Առաջին սեզոնում շոուի երկրպագուները տեսան Էմիլիի կարիերայի աճը, երբ Բրիջիտը նրա գրառմամբ կիսվեց սոցիալական ցանցի իր էջում:

3-ezgif.com-avif-to-jpg-converter (34).jpg (132 KB)

Բրիջիտի հայտնվելը նկարահանման հրապարակում տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Լիլին բացահայտեց, որ նա սերիալի մեծ երկրպագու է: 2022 թվականին The Late Show-ում՝ Սթիվեն Քոլբերտի հետ հարցազրույցի ժամանակ, դերասանուհին նշել էր, որ թեեւ ինքը չի ծանոթացել նախագահի հետ, սակայն ճանաչում է նրա կնոջը։



© NEWS.am STYLE