84 տարեկանում մահացել է իտալացի դիզայներ Գաետանո Պեշեն

12:55   4 ապրիլի, 2024

Մահացել է իտալացի դիզայներ Գաետանո Պեշեն։ Այս մասին հայտնել են նրա ստուդիայից.

«Ծանր սրտով հայտնում ենք ստեղծագործ-երազող Գաետանո Պեշեի մահվան մասին: Վեց տասնամյակ շարունակ Գաետանոն հեղափոխություն է արել արվեստի, դիզայնի, ճարտարապետության եւ այս ոլորտի այլ կատեգորիաներում: Նրա ինքնատիպությունն ու համարձակությունը չի կարելի համեմատել ոչ մեկի հետ:

Չնայած առողջական խնդիրներին, հատկապես վերջին տարում, Գաետանոն մնաց դրական, ժիր եւ հետաքրքրասեր։ Նա թողել է երեխաներին, ընտանիքին եւ բոլոր նրանց, ովքեր պաշտում էին իրեն։ Նրա յուրահատկությունը, կրեատիվությունն ու առանձնահատուկ ուղերձը ապրում են նրա արվեստում»։

Պեսչեն ծնվել է 1939 թվականին՝ Իտալիայի Լա Սպեցիա քաղաքում։ Նրա ծննդյան օրվանից ընդամենը մի քանի ամիս առաջ Գերմանիան ներխուժել էր Լեհաստան՝ նշանավորելով Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։

Հետագայում նա սկսել էր իր բազմակողմանի կարիերան՝ մասնագիտանալով Վենետիկի համալսարանում՝ որպես ճարտարապետ:

Վերջին տարիներին նրա աշխատանքները գրավել են շատ ավելի լայն լսարանի ուշադրությունը, չնայած այն հանգամանքին, որ նրա ամենահայտնի գործերից մի քանիսը ստեղծվել են տասնամյակներ առաջ։ Մասնավորապես, 2022 թվականը դիզայների համար հզոր տարի էր՝ սկսած Cassina-ի հետ նոր համագործակցությունից մինչեւ Bottega Veneta-ի գարուն/ամառ 2023 շոուի համար հավաքածուների եւ կահույքի ստեղծում:



© NEWS.am STYLE