Շակիրան «հուսահատորեն ցանկանում է սիրահարվել», բայց ընկերներին դուր չի գալիս նրա նոր ընտրյալը

10:18   5 ապրիլի, 2024

Ֆուտբոլիստ Ժերար Պիկեից բաժանվելուց հետո Շակիրան «հուսահատորեն ցանկանում է սիրահարվել», սակայն ընկերները անհանգստացած են նրա՝ բրիտանացի դերասան Լյուսիեն Լավիսքոնտի հետ մտերմանալու որոշմամբ՝ վերջինի բուռն անձնական կյանքի պատճառով, հայտնում է MailOnline-ը։

47-ամյա կոլումբիացի երգչուհին ռոմանտիկ կապի մեջ է մտել 31-ամյա բրիտանացի դերասանի հետ. նրանք ծանոթացել են նրա Punteria երգի տեսահոլովակի նկարահանման հրապարակում, իսկ մեկ շաբաթ առաջ զույգին նկատել են Նյու Յորքում ընթրելիս:

IMG_3452.jpeg (160 KB)

Լյուսիենը հարաբերություններ է ունեցել Ջեսի Նելսոնի, Քելի Օսբորնի, Բրուկ Վինսենթի, Լեյ-Էն Փինոքի եւ Չելսի Հիլի հետ։

Ինսայդերները հաստատել են, որ Շակիրան եւ Լյուսիենը միասին են, բայց ոչ մի լուրջ բան չկա, ինչը հանգստացնում է 47-ամյա երգչուհու ընկերներին, ովքեր, ըստ տեղեկությունների, վախենում են, որ դերասանը կկոտրի նրա սիրտը եւ, պարզապես, ցանկանում է ժամադրվել աշխարհի ամենահայտնի կանանցից մեկի հետ:

Լյուսիենը, որն առավել հայտնի է «Էմիլին Փարիզում» սերիալի իր դերով, Շակիրայի համար «իրեն վերգտնելու միջոց է», քանի որ նա դեռ ապաքինվում է Պիկեից բաժանվելուց հետո, որի հետ նա ունի երկու երեխա, պնդում են երգչուհու ընկերները:

IMG_3453.jpeg (164 KB)

«Շակիրան հուսահատորեն ցանկանում է սիրահարվել, բայց նրա ընկերները մտահոգված են, քանի որ Լյուսիենը նախկինում հանդիպում էր կանանց հետ, ովքեր ավելի քիչ հայտնի էին, քան Շակիրան»,- DailyMail.com-ին ասել է աղբյուրը: «Կանայք, որոնց հետ նա եղել է, բոլորը շատ տարբեր էին: Այժմ նա հանդիպում է Շակիրայի հետ, իսկ նա սեր է ուզում: Բայց նրա ընկերները վախենում են, որ դերասանը, պարզապես, ցանկանում է, որ մարդիկ ճանաչեն իրեն, ինչը Շակիրան ապահովում է»:

Նրանց խոսքով՝ երգչուհին դեռ «չի մոռացել իր նախկինին»՝ Ժերար Պիկեին, եւ նրա շրջապատում բոլորը «գիտեն, որ Լյուսիենը ուշքի գալու փորձ է»:



© NEWS.am STYLE