Ջենիֆեր Լոպեսը կոկտեյլներ է պատրաստում իր 60 միլիոն դոլար արժողությամբ առանձնատան խոհանոցում

12:46   6 ապրիլի, 2024

Ջենիֆեր Լոպեսը երկրպագուներին հրավիրել է Լոս Անջելեսում գտնվող իր 60 միլիոն դոլար արժողությամբ առանձնատան խոհանոց։ Նա պատրաստել է «Delola» կոկտեյլներ՝ դրանց մեջ ավելացնելով սառույցի խորանարդիկների մեջ դրված ծաղիկներ:

54-ամյա երգչուհին հագել էր ծաղկավոր պրինտով եւ կտրվածքներով գարնանային զգեստ։

«Ես իմ կոկտեյլների մեջ ավելացնում եմ ծաղկային սառցե խորանարդներ. կատարյալ ըմպելիք՝ գարնան համար»,- իր տեսանյութը մակագրել է Ջեյ Լոն: Նա նշել է, որ գարունը «պաշտոնապես սկսվել է, ուստի ես առիթներ եմ փնտրում ամեն ինչի մեջ ծաղիկներ ավելացնելու համար»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Jennifer Lopez (@jlo)

Իր Delola կոկտեյլներին ուտելի ծաղիկներ ավելացնելով՝ երգչուհին նշել է, որ դրանք «չափազանց գեղեցիկ են խմելու համար» եւ երկրպագուներին մաղթել է «ուրախ գարուն»։

Ուղիղ մեկ տարի առաջ երգչուհին հիմնադրել է Delola Spritz-ը: Ըմպելիքները ցածր կալորիականությամբ են։



© NEWS.am STYLE