Ray-Ban-ը, համագործակցելով Լեննի Կրավիցի հետ, ներկայացրել է Aviator Reverse եզակի ոսկե ակնոցները

18:33   6 ապրիլի, 2024

Ակնոցների Ray-Ban հայտնի ապրանքանիշը միավորվել է լեգենդար երաժիշտ եւ ոճի խորհրդանիշ Լեննի Կրավիցի հետ՝ տպավորիչ համագործակցության համար: Ray-Ban Reverse հավաքածուն մարմնավորում է անհնազանդության եւ անհատականության ոգին` առաջարկելով ակնոցների թարմ տեսք եւ դուրս գալով ավանդական դիզայնի սահմաններից:

Ray-Ban x Lenny Kravitz կուլտային հավաքածուում օգտագործված են էկոլոգիապես մաքուր նյութեր, այդ թվում՝ կենսանեյլոնե ոսպնյակներ եւ բիոացետատային շրջանակներ: Յուրօրինակ գույներով հավաքածուն առանձնահատուկ է դառնում Կրավիցի ստորագրության շնորհիվ, որը դաջված է բոլոր դետալների վրա:

Համագործակցության վառ նմուշ է ոսկե Aviator Reverse-ը, որը վաճառվում է 554 դոլարով: Այն թողարկվել է ընդամեը 1000 օրինակով:



© NEWS.am STYLE