Երեւանում հնդկական հարսանիքի ժամանակ տորթի կտրման պահին ծագումով հայ աղջկա ստեղծագործություն է հնչել

18:01   7 ապրիլի, 2024

Seven Visions Resort & Places, The Dvin-ում 3 օր, 3 գիշեր բոլիվուդյան տրամադրություն էր տիրում։ Տեղի ունեցավ առաջին ամենամեծ հնդկական հարսանիքը՝ Երեւանում։ 

NEWS.am STYLE-ի տվյալներով՝ թե հարսնացուի, թե փեսացուի ընտանիքը գործարարներ են։ Նրանք Հայաստանն ընտրել էին հատուկ Seven Visions, The Dvin-ում իրենց միջոցառումը կազմակերպելու համար։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Հարսանիքը տեւել է 3 օր, քանի որ հնդիկ զույգն իրենց հարյուրավոր հյուրերի հետ միասին ավանդական բոլոր ծեսերն իրականացրել են:

Հնդկական տրամադրությունը թեւածել է ամբողջ Երեւանով։ Մեր տեղեկություններով՝ միջոցառումը եղել է, բացառապես, հնդկական։ Ելույթ են ունեցել Հնդկաստանից ժամանած հայտնի դիջեյներ ու երգիչներ, միայն մեկ բացառությամբ՝ տոնական տորթի կտրման պահին հնչել է ծագումով հայ աղջկա ստեղծագործություն:



© NEWS.am STYLE