Քիմ Քարդաշյանն իր քույրերի՝ Քորթնիի ու Քլոեի հետ հանգիստն է վայելում Կարիբյան ծովում

10:18   8 ապրիլի, 2024

Քիմ Քարդաշյանը քույրերի՝ Քորթնիի եւ Քլոեի հետ հանգիստն է վայելում Կարիբյան Թերքս եւ Քայքոս կղզում։

Ըստ երեւույթին, քույրերը հանգստանում են երեխաների հետ, քանի որ ԱՄՆ շատ դպրոցներ այժմ գարնանային արձակուրդում են։

IMG_3687.jpeg (195 KB)

Հայտնի քույրերը վայելում են արեւն ու ծովը՝ ուրախացնելով երկրպագուներին իրենց նոր լուսանկարներով։ Լուսանկարներից մեկում Քիմը կրում է Miu Miu-ի լողազգեստ եւ նույն ապրանքանիշի սարոնգ։

IMG_3688.jpeg (109 KB)

IMG_3689.jpeg (90 KB)

Մեկ այլ լուսանկարում SKIMS-ի 43-ամյա հիմնադիրը ցուցադրել է իր ֆենոմենալ կազմվածքը՝ ալիգատորի պրինտով շագանակագույն բիկինիով, որը համապատասխանում էր Քլոեի սեքսուալ լողազգեստի հետ։ Երկու քույրերն էլ հանգիստ տեսք ունեն սպիտակ ավազների վրա զբոսնելիս:

IMG_3690.jpeg (77 KB)

Քիմը նվազագույն քանակի աքսեսուարներով է՝ կրում է ոսկե խաչով վզնոց եւ եւս մեկ զարդ՝ ոտքին:

IMG_3691.jpeg (97 KB)

IMG_3692.jpeg (158 KB)

Կադրերում չորս երեխաների մայրը երեւում է նաեւ կովբոյական ոճի գլխարկով։



© NEWS.am STYLE