Դեմի Մուրն ու Նաոմի Քեմփբելը փայլել են Dolce & Gabbana-ի 40-ամյակի տոնակատարությանը

13:35   8 ապրիլի, 2024

Դեմի Մուրը շղթայական զգեստով շլացուցիչ տեսք է ունեցել Միլանում՝ Dolce & Gabbana-ի 40-ամյակի տոնակատարությանը:

IMG_3696.jpeg (174 KB)

Դեմին փայլուն թափանցիկ զգեստը համադրել էր սեւ կրծկալի եւ համապատասխան բարձր գոտկատեղով ներքնազգեստի հետ:

IMG_3697.jpeg (182 KB)

Միեւնույն ժամանակ Նաոմի Քեմփբելը էլեգանտ տեսք ուներ: 53-ամյա բրիտանացի սուպերմոդելն ընտրել էր մեծ չափսի կոստյում, որի ներքո կրել էր տոպ՝ ցուցադրելով իր հարթ որովայնը։

IMG_3698.jpeg (121 KB)

Կերպարը համալրված էր նաեւ ծաղկավոր բրոշով:

Ցուցահանդեսի բացմանն ընդառաջ Financial Times-ի հետ զրույցում ապրանքանիշի հիմնադիրներ եւ համասեփականատերեր Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբանան բացատրել են, թե ինչպես են նրանք ցանկացել պատմել այն, թե որտեղից են եկել:

IMG_3699.jpeg (245 KB)

«Մեր երազանքն է ոգեշնչել նոր սերունդներին, խրախուսել նրանց արտահայտել այն, ինչ զգում են եւ նրանց քաջություն տալ»,-ասել է Ստեֆանոն: «Մենք ցանկանում ենք, որ երիտասարդները ստեղծագործական մասնագիտությունները դիտեին որպես այլընտրանք: Եվ եթե այս նախագիծը նրանց ստիպի հիանալ ստեղծագործականությամբ եւ վարպետությամբ, որը պարունակում է ոչ միայն վերջնական արտադրանքը, այլեւ ողջ գործընթացը, մենք, իսկապես, երջանիկ կլինենք»,-հավելել է Դոմենիկոն:



© NEWS.am STYLE