15:40 8 հունվարի, 2014Քսենիա Սոբչակն ամուսնու` Մաքսիմ Վիտորգանի հետ Ամանորի նախաշեմին մեկնել է Մայամի, որտեղ նրանք օլիգարխների երեկույթի հաղորդավարներն են եղել:
Ըստ kp.ua կայքի, Սուրբ Ծննդյան տոնին Սոբչակն ու Վիտորգանը Մայամիի IcePlace ակումբում կրկին միլիարդատերերի երեկույթ են վարել:




Մուտքի ամենաէժան տոմսի արժեքը 500 դոլար է եղել: Միջոցառմանը 800 մարդ է մասնակցել, ովքեր սրահի գլխավոր տեղերի համար 1.500-4.000 դոլար են վճարել: Այդ գումարում կազմակերպիչները ներառել են շամպայնն ու տոնական ընթրիքը: Ամենահամեստ հաշվարկներով՝ միջոցառումը 2 միլիարդ դոլար է հավաքել:
Երեկույթին Քսենիան երկար կարմիր զգեստով ոտաբոբիկ պարել է: Նա ներկաներին հրավիրել է իր հետ զվարճանալ Թիմաթիի, Յուրի Անտոնովի եւ Мумий тролль խմբի հիթերի ներքո, ովքեր ելույթ են ունեցել այդ երեկո:
Լուսանկարները՝ kp կայքի