Դուբայում հայտնվել են ոսկե թղթադրամներ

22:17   8 ապրիլի, 2024

Դուբայում ոսկե թղթադրամներ են հայտնվել. Դրանք չեն կարող օգտագործվել որպես փող, բայց իհարկե հաճելի է շրջել Դուբայի թեմայով 24 կարատանոց թղթադրամներով:

Dian Jewellery-ն, համագործակցելով Finmet DMCC-ի եւ Valaurum-ի հետ, ներկայացրել է Դուբայի առաջին 24k ոսկուց հուշանվերային թղթադրամը, որը խորհրդանշում էմիրությունների՝ մետաղի հանդեպ ունեցած սերը: Յուրաքանչյուր թղթադրամը պարունակում է 0,1 գրամ 24 կարատանոց ոսկի։

Dian Jewellery-ի հիմնադիր Ռահուլ Սագարն ասել է, որ թղթադրամը յուրահատուկ է դարձնում այն, որ արտոնագրված գործընթացի միջոցով կարողացել են 24 կարատանոց ոսկին ստեղծել  թղթադրամի մեջ:

Թղթի արժեքը 159 Դհհ է կամ 43 դոլար մեկ կտորի համար եւ կարելի է գնել Դուբայի ոսկու շուկայում՝ Dian Jewellery and Shantilal Jewelers (SCS) խանութներից:



© NEWS.am STYLE