Ջենիֆեր Լոպեսը ցուցադրում է իր ֆանտաստիկ կազմվածքը Intimissimi-ի նոր գովազդային արշավում

11:20   9 ապրիլի, 2024

Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է իր ֆանտաստիկ կազմվածքը իտալական Intimissimi ներքնազգեստի ապրանքանիշի նոր գովազդային արշավում։

IMG_3745.jpeg (56 KB)

«Այն, կարծես, մետաքսից է, բայց պատրաստված է այս աներեւակայելի դիմացկուն գործվածքից, որը համապատասխանում է մարմնին, ինչպես երկրորդ մաշկը»,-ասել է երգչուհին: «Կարեւոր է հարմարավետ եւ վստահ զգալ այնպիսի կտորների մեջ, որոնք հնարավորինս մոտ են մաշկիդ, իսկ այս հավաքածուն հենց այդպիսին... Եվ, ինչպես միշտ, այն, պարզապես, հիասքանչ է»:

IMG_3746.jpeg (64 KB)

Ջեյ Լոն արդեն երկու տարի է՝ հանդիսանում է ապրանքանիշի դեսպանը։

Նոր հավաքածուն ներկայացնում է վեց մոդել, որոնք պատրաստված են բրենդի հեղինակային գերթեթեւ միկրոֆիբրից:



© NEWS.am STYLE