Սինդի Քրոուֆորդն իրեն փորձում է տեկիլայի բիզնեսի մեջ

12:18   9 ապրիլի, 2024

Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդն իր ամուսնու՝ Ռանդե Գերբերի, ինչպես նաեւ Casamigos Tequila-ի գործընկեր Ջորջ Քլունիի եւ Մայք Մելդմանի հետ միասին ներկայացրել է Casamigas Jalapeño Tequila-ն:

Սա Casamigos ընտանիքի նորագույն համալրումն է: «Ոգեշնչված Սինդիի սիրելի թուրմից՝ Casamigas-ը ուլտրա պրեմիում տեկիլա է՝ պատրաստված 100% կապույտ ագավայից, որը բնականաբար ներծծված է հալապենյոյով՝ ստեղծելով կծու, բայց հավասարակշռված տեկիլա՝ ջերմության ճիշտ մակարդակով»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

«Որքան էլ ես սիրում եմ Casamigos-ը, զվարճալի գիշերվա համար ես նախընտրում եմ հարթ, թանձրալի Casamigos մարգարիտան»,-ասել է Սինդին:

Սինդին եւ Ռենդին ամուսնացած են 1998 թվականից եւ ունեն երկու երեխա՝ մոդելներ Քայա եւ Փրեսլի Գերբերները։



© NEWS.am STYLE