Լեդի Գագան «թեժացրել է» իր հնարավոր նշանադրության մասին լուրերը

14:40   9 ապրիլի, 2024

Լեդի Գագան իր հնարավոր նշանադրության մասին լուրեր է բորբոքել. 38-ամյա երգչուհուն, ով հանդիպում է Մայքլ Պոլանսկու հետ, նկատել են հսկայական ադամանդե մատանիով, որը նա կրել է մատնեմատին, հայտնում է  Page Six-ը:

IMG_3754.jpeg (138 KB)

Գագան նախկինում երկու անգամ նշանված է եղել՝ Թեյլոր Քիննիի եւ Քրիստիան Կարինոյի հետ։ Նրան առաջին անգամ կապել էին տեխնոլոգիական ձեռներեց Պոլանսկու հետ 2019 թվականին, բայց զույգը միայն հաջորդ տարի էր պաշտոնապես հաստատել սիրավեպը:

IMG_3755.jpeg (89 KB)

Այս տարվա սկզբին աղբյուրը ET-ին ասել էր, որ զույգի հարաբերությունները «ամուր են», եւ նրանք «գոհ են իրենց հարաբերությունների ընթացքից»:



© NEWS.am STYLE