«Ապակիների լողացող թանգարանը» եզակի կառույց է, որը կբարձրացնի բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածությունը

19:13   9 ապրիլի, 2024

Luca Curci Architects-ն օգտագործում է աշխարհի ամենափխրուն նյութերից մեկը՝ կլիմայի փոփոխության մասին հայտարարություն անելու համար:

Իտալական ստուդիան, որը հիմնադրվել է 2006 թվականին՝ Լուկա Կուրչիի կողմից, ներկայացրել է նորարարական՝ ապակիների թանգարանի ծրագիրը, որը լողալու է ջրի վրա՝ օգնելով բարձրացնել շրջակա միջավայրի իրազեկությունն ամբողջ աշխարհում, գրում է Robb Report-ը:

«Ապակիների լողացող թանգարանը» ստեղծվել է ճարտարապետների եւ դիզայներների միջազգային թիմի կողմից՝ արհեստական ​​ինտելեկտի աջակցությամբ: Ոգեշնչված Վենետիկում ապակու արտադրության հարուստ պատմությամբ՝ այս շենքը հմտորեն համատեղում է իտալական ավանդական արհեստագործությունը նորարարական տեխնոլոգիաների եւ ժամանակակից դիզայնի հետ: «Թանգարանը կլինի մի սրբավայր, որտեղ ապակու պատմությունը կհամապատասխանի ժամանակակից փորձերին»,-հայտնել են ընկերությունից:

Թիմը ուշադիր ուսումնասիրել է տարբեր նյութեր՝ թանգարանի կայունությունը ներսից եւ դրսից ապահովելու համար: Նրանք նաեւ ուսումնասիրել են շրջակա տարածքը, որպեսզի նվազագույնի հասցնեն շենքի ազդեցությունը օվկիանոսի շրջակա միջավայրի վրա:

Մոտ 3800 քառակուսի ոտնաչափ ինտերիերում կներկայացվեն արվեստի գործեր, որոնք կառաջացնեն մտորումներ եւ կբերեն նոր բացահայտումների:

Նախագիծը կներկայացվի կլիմայական փոփոխություններից տուժած մի քանի քաղաքներում, ինչպիսիք են Դուբայը, Նյու Յորքը, Հոնկոնգը, Սինգապուրը եւ Բուսանը:

Կլիմայի փոփոխությունն, իհարկե, ազդում է յուրաքանչյուր մայրցամաքի յուրաքանչյուր երկրի վրա: Եղանակային օրինաչափությունները փոխվում են, բնական աղետները դառնում են ավելի ծայրահեղ, իսկ ջերմոցային գազերի արտանետումները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա:



© NEWS.am STYLE