Թուրքիան մոլորակի ամենաանառակ երկիրն է

21:40   9 ապրիլի, 2024

Համաշխարհային սեռական սովորությունների վերլուծության համաձայն՝ Թուրքիան մոլորակի ամենաանառակ երկիրն է։ Ըստ World Population Review-ի՝ միջին վիճակագրական թուրքն ունի 14 սեռական զուգընկեր:

«Սեռական զուգընկերների միջին թիվը կարող է զգալիորեն տարբերվել երկրից երկիր, քանի որ մշակութային նորմերը կարող են էական ազդեցություն ունենալ այն մարդկանց թվի վրա, որոնց հետ ինչ-որ մեկը սեքսով է զբաղվում»,-ասվում է կայքում:

Սեքսի վերաբերյալ ավելի ազատական ​​հայացքներ ունեցող երկրները, ինչպիսիք են Բրազիլիան եւ Ֆրանսիան, հայտնվել են ցուցակի վերջին հորիզոնականներում: Ռուսաստանը եւս նույն ցուցանիշն ունի։ 

Ավստրալիան այս ցուցակում երկրորդն է, որտեղ միջին ավստրալացին իր կյանքի ընթացքում սեքսով է զբաղվում ավելի քան 13 զուգընկերների հետ:

Երրորդ տեղում Նոր Զելանդիան է, որին հաջորդում են Իսլանդիան եւ Հարավային Աֆրիկան:

Միացյալ Նահանգները զբաղեցրել է 13-րդ տեղը՝ միջինը 10,7 մարդ:

Այսպիսով, ամենաանառակ երկրների թոփ-10-ը հետեւյալ տեսքն ունի.

Թուրքիա (14.5)

Ավստրալիա (13.3)

Նոր Զելանդիա (13.2)

Իսլանդիա (13.0)

Հարավային Աֆրիկա (12.5)

Ֆինլանդիա (12.4)

Նորվեգիա (12.1)

Իտալիա (11.8)

Շվեդիա (11.8)

Շվեյցարիա (11.1)

Հայաստանի եւ Հարավային Կովկասի այլ երկրների վերաբերյալ տվյալներ չկան։



© NEWS.am STYLE