Գարուն-ամառ սեզոնի նորաձեւ ակնոցները

13:31   9 հունվարի, 2014

Արեւային ակնոցն անփոխարինելի աքսեսուար է, հատկապես՝ տաք եւ արեւոտ եղանակներին: NEWS.am STYLE-ը ներկայացնում է գարուն-ամառ 2014 սեզոնի նորաձեւ արեւային ակնոցները:

Այսպես, գալիք սեզոնին նորաձեւ կլինեն կլոր ակնոցները՝ մեծ, միջին չափսի եւ փոքր: Այս տիպի ակնոցները տեղ են գտել Holly Fulton-ի, Jil Sander-ի, Matthew Williamson-ի եւ այլ ապրանքանիշերի ցուցադրություններում:

Գարուն-ամառ սեզոնի համար դիզայներներն առաջարկում են նաեւ բարդ եւ անկանոն ձեւի շրջանակներով ակնոցներ:

Կատվի աչքի նման ակնոցները մտան նորաձեւություն դեռեւս անցած տարի, սակայն 2014-ի գարնանն ու ամռանը դրանք առավել արդիական կլինեն:

Տարբեր գույների հայելային մոդելները նույնպես արդիական կլինեն այս գարնանը:



© NEWS.am STYLE