Pucci-ի 2024 թվականի գարուն-ամառ հավաքածուն, որը ստացել է «Very Vivara» անվանումը, անդրադառնում է սիրելի «Vivara» պրինտին, որը վերադարձել է ապրանքանիշ:
1965 թվականից՝ ստեղծման օրվանից, պրինտը ներկայացնում է Էմիլիո Պուչիի սերը Միջերկրական ծովի նկատմամբ, ինչպես նաեւ՝ Կապրիի մոտակայքում գտնվող կիսալուսնաձեւ կղզու ոգին: Կրեատիվ տնօրեն Կամիլա Միսելին գարուն-ամառ 24 հավաքածուի համար ստեղծել է օրգանական եւ երկրաչափական մոդելներ՝ հարգանքի տուրք մատուցելով գարնանային սեզոնի լավատեսական եւ զվարճալի կերպարին:
Ցուցադրությանը ներկա են եղել իտալական շքեղ տների ընտանիքները եւ բրենդի ընկերները, այդ թվում՝ Պատրիսիա Արքեթը, Ֆլո Միլլին եւ Գուննան։ Ինչ վերաբերում է պոդիումին, ցուցադրությունը բացել է Քրիստի Թարլինգթոնը, որին հաջորդել են Եվա Հերցիգովան, Մարիակառլա Բոսկոնոն եւ դերասանուհի Իզաբելլա Ռոսելինին։ Այնտեղ էր նաեւ պաշտելի մոպս շնիկը, որին պոդիոմով տարել են Pucci-ի շարֆով փաթաթված եւ համապատասխան պարանով:
Հայտնի լինելով իր գրավիչ գույներով եւ հոգեբանական պրինտներով՝ ապրանքանիշի հավաքածուն ներառում է երեք տարբեր գունային պատմություններ եւ նախշեր՝ «Cigni», «Bersaglio» եւ «Chiave»:
Կանաչից, կրեմագույնից եւ խակիից մինչեւ խորը սալորագույն, մուգ կարմիր եւ սեւ՝ հագուստը անխափան կերպով անցում էր կատարում քաղաքային շքեղությունից դեպի նորացված դասականը: