Անահիտ Հակոբյանն ու Մովսես Մովսիսյանը կպայքարեն Հայաստանը «Նոր Ալիք 2024»-ին ներկայացնելու համար (ֆոտո)

15:22   9 ապրիլի, 2024

Անահիտ Հակոբյանն ու Մովսես Մովսիսյանը կպայքարեն Հայաստանը «Նոր Ալիք 2024»-ին ներկայացնելու համար: Այս մասին պարզ դարձավ երեկ՝ Seven Visions, The Dvin Resort-ում կայացած «Նոր Ալիք»-ի նախընտրական փուլի ժամանակ, որին մասնակցում էր 30 երգիչ:

Մասնակիցները ելույթ ունեցան ժյուրիի առաջ, որը գլխավորում էր «Նոր Ալիք»-ի բեմադրող ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինը: Ժյուրիի կազմում էին նաեւ մրցույթի տարբեր տարիների հայ մասնակիցները՝ Էրիկը, Սոնա Ռուբենյանը, Սոնա Շահգելդյանը, Սարոն, կոմպոզիտոր Սյուզաննա Թովմասյանը եւ հաղորդավար Ավետ Բարսեղյանը:

496A1618.jpg (136 KB)

Մասնակիցները իրենց ելույթների համար նախապատրաստել էին երկու երգ՝ մեկն իրենց երգացանկից, մյուսը՝ հայկական հիթ: Նախընտրական փուլը հաղթահարած երկու մասնակիցները Հայաստանը ներկայացնելու ուղեգրի համար կպայքարեն արդեն Մոսկվայում:

Անահիտ Հակոբյանը հեռուստադիտողին հայտնի է «Աստղիկներ», «X Factor» եւ «Հայաստանի Ձայնը» նախագծերից: Մովսես Մովսիսյանը՝ «Հայ երգիչ» նախագծից:

496A1655.jpg (187 KB)

496A1608.jpg (170 KB)

«Նոր Ալիք 2024»-ում Հայաստանի մասնակցությունն  իրականացնում է «Թովմասյան» հիմնադրամը՝ «Արմենիա» հեռուստաընկերության հետ համատեղ:

Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-ից 27-ը:

496A1585.jpg (187 KB)

496A1614.jpg (189 KB)

496A1630.jpg (191 KB)

496A1642.jpg (139 KB)

496A1665.jpg (171 KB)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE