Սեքսուալ միանձնուհու կերպարով Ռիհաննան հայտնվել է քննադատության թիրախում

10:18   10 ապրիլի, 2024

Ռիհաննան քննադատության է ենթարկվել Interview ամսագրի շապիկի համար արված իր սադրիչ կերպարի պատճառով: Երգչուհին եւ Fenty Beauty-ի հիմնադիրը հայտնվել է «չարաճճի» միանձնուհու կերպարով, եւ շատերը դա վիրավորական են համարել քրիստոնյաների համար։

Հրատարակությունը սոցցանցերում տեղադրել է իր նոր գարնանային համարի շապիկը` տարածելով Ռիհաննայի լուսանկարները:

Երգչուհին կրում է Dior-ի բաց դեկոլտեով սպիտակ վերնաշապիկ եւ գլխազարդ՝ Sarah Sokol-ից, որը նման է միանձնուհիների կրած գլխաշորին։ Հրապարակումը նաեւ տարածել է տեսանյութ, որում «Diamonds»-ի երգչուհին տեսախցիկի առաջ տարբեր դեմքեր է ընդունում՝ ցուցադրելով իր աչք շոյող կապույտ ստվերաներկը եւ վառ կարմիր շրթներկը։

Սոցցանցերի շատ օգտատերեր գերաստղին մեղադրել են քրիստոնյաների եւ կաթոլիկների հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ: «Ես սիրում եմ Ռիհաննային, բայց երբեք չեմ հասկանում կրոնական թեմաները սեքսուալացնելու մոլուցքը», «Մի՞թե սա սրբապղծություն չէ»,-վրդովվել են երկրպագուները։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Interview Magazine (@interviewmag)

Ոմանց կարծիքով՝ «անմարդկային եւ նվաստացուցիչ է տեսնել, որ քրիստոնեությունը մշտապես ծաղրի է ենթարկվում» եւ «կրոնական պատկերացումները սխալ նպատակներով են օգտագործվում»։

Բայց կան նաեւ այնպիսիք, ովքեր աջակցում են երգչուհուն՝ նշելով, որ վրդովվածներից շատերը Հելոուինի առիթով փորձում են «անառակ» միանձնուհու կերպարը:

Բացի միանձնուհու սադրիչ կերպարից, Ռիրին լուսանկարներից մեկում հայտնվել է կիսամերկ։ Բայց կադրում նա կուրծքը ծածկում է հսկայական ձեռքով։ Երկրորդ երեխային ծննդաբերելուց ընդամենը ութ ամիս անց ցուցադրելով իր ձիգ կազմվածքը՝ «Գրեմմիի» դափնեկիրն աչքի էր ընկնում ինքնավստահությամբ:



© NEWS.am STYLE