Warner Bros.-ը պաշտոնապես հրապարակել է Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր. Folie à Deux» ֆիլմի առաջին ամբողջական թրեյլերը

14:30   10 ապրիլի, 2024

Warner Bros. ստուդիան պաշտոնապես հրապարակել է Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր. Folie à Deux» ֆիլմի առաջին ամբողջական թրեյլերը:

Երկուսուկես րոպե տեւողությամբ հոլովակում Հոակին Ֆենիքսը կրկին Արթուր Ֆլեքի/Ջոկերի դերում է, ով առաջին ֆիլմի իրադարձություններից հետո գտնվում է անազատության մեջ: Նա հանդիպում է Լեդի Գագայի հերոսուհուն՝ Հարլի Քուինին, եւ այս երկուսը հայտնիություն են ձեռք բերում որպես կատարողներ եւ գրավում մի խումբ կողմնակիցների, ովքեր կոչ են անում ազատ արձակել նրանց: Զույգը սիրահարվում է խելագարության մեջ, եւ Ֆլեքն ասում է իր բժշկին, որ ինքն «այլեւս միայնակ չէ»։

Առաջիկա շարունակությունը ներկայացվում է մյուզիքլի ձեւաչափով՝ առնվազն 15 հայտնի երգերի «քավրներով», որոնցից մեկը «That's Entertainment»-ն է՝ 1953 թվականի «The Band Wagon» մյուզիքլից:

«Ջոկեր: Folie à Deux» ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի հոկտեմբերի 4-ից:



© NEWS.am STYLE