Բեյոնսեն դարձել է առաջին սեւամորթ կինը, ով երբեւէ գլխավորել է Billboard-ի քանթրի ալբոմների հիթ շքերթը

15:22   10 ապրիլի, 2024

Բեյոնսեն կրկին պատմություն է կերտել. նրա վերջին՝ «Act II: Cowboy Carter» ալբոմը, Billboard-ի քանթրի ալբոմների հիթ-շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ դարձնելով նրան առաջին սեւամորթ կինը, ով գլխավորում է այս շքերթը՝ 1964 թվականին դրա ստեղծումից ի վեր:

Ալբոմը առաջատար է համարվում նաեւ Billboard 200-ի բոլոր ժանրերի մեջ՝ դառնալով երգչուհու ութերորդ թիվ 1 ալբոմը։

Որպես սեւամորթ կին, որը կյանքի է կոչում քանթրի երաժշտությունը, Բեյոնսեն հակադարձում է այս ժանրում մաշկի գույնի հետ կապված կարծրատիպային ասոցիացիաներին:

Բեյոնսեի`քանթրի երաժշտության ուսումնասիրության մասին խոսակցությունները սկսվեցին, երբ նա այս տարվա «Գրեմմի» մրցանակաբաշխությանը ժամանեց կովբոյական հագուստով եւ համարձակ հայտարարություն անելով:

Այնուհետեւ՝ Super Bowl-ի ժամանակ, նա թողարկեց երկու քանթրի երգ՝ «Texas Hold'Em» եւ «16 Carriages», որոնք, ի վերջո, հանգեցրին «Cowboy Carter»-ի թողարկմանը։



© NEWS.am STYLE