Ջեսիկա Սիմփսոնը չափն անցել է շուրթերի ֆիլլերի հարցում

17:02   10 ապրիլի, 2024

Ջեսիկա Սիմփսոնը չափն անցել է շուրթերի ֆիլլերի հարցում. նրա վերջին լուսանկարները շփոթության մեջ են գցել երկրպագուներին, ովքեր կարծում են, որ երգչուհին այս կոսմետիկ պրոցեդուրան անելու կարիք չունի։

Instagram-ի լուսանկարներում Սիմփսոնը կրում է խորը դեկոլտեով անթեւ տոպ։ Ջեսիկայի շուրթերը շատ լիքն են թվացել, նաեւ այն պատճառով, որ երգչուհին շուրթեի առատ փայլ էր օգտագործել։

Թեեւ կադրերում նա շքեղ տեսք ունի, շատ երկրպագուներ ապշած են նրա շուրթերի չափից։

Ոմանց հետաքրքրում է, թե ինչու է նա այդքան մեծացրել շուրթերը։ «Դուք նախկինում կատարյալ տեսք ունեիք։ Ձեր արտաքինը բարելավելու համար գումար ծախսելու կարիք չկա»։ «Բնական տեսքը շատ ավելի լավն էր», «Որքան զուսպ, այնքան ավելի լավ»։ «Ինչու՞ է այս աշխարհը ստիպում գեղեցիկ կանանց զգալ, թե իրենք պետք է այսպիսի բան անեն իրենց հետ»:

Չնայած որոշ բացասական մեկնաբանություններին՝ շատերը պաշտպանել են նրան։ «Կարո՞ղ ենք դադարել քննադատել հայտնի կանանց արտաքինը»: «Ե՞րբ են մարդիկ սովորելու դադարել մեկնաբանել ուրիշների արտաքինի մասին։ Ի սեր Աստծո, 2024 թվականն է, դուք դեռ ոչինչ չե՞ք սովորել»։



© NEWS.am STYLE