Dior-ն իր սպասքի հավաքածուում անդրադառնում է միջազգային շքեղությանը

22:19   10 ապրիլի, 2024

Dior-ն իր սպասքի հավաքածուում հարգանքի տուրք է մատուցում միջազգային շքեղությանը: Dior Maison-ի գեղարվեստական ​​ղեկավար Կորդելիա դե Կաստելանը նախագծել է Dior's Lotus սպասքի հավաքածուն՝ խորհրդանշելով Եգիպտոսի հարուստ ժառանգությունը:

лотус1.jpg (39 KB)

Այս հավաքածուն, որը զարդարված է լոտոսի կախարդական ծաղիկներով, որոնք խորհրդանշում են վերածնունդն ու մաքրությունը, արտացոլում է փարավոնական միստիկայի էությունը: Խեցեգործ ափսեներից մինչեւ լաքապատ սկուտեղներ, սեղանի ծածկոցներ, ձեռքով ներկված ապակյա իրեր, տնային զարդանախշեր եւ էլեգանտ Սալենտո մոմակալներ․․․ Յուրաքանչյուր կտոր հնագույն շքեղություն է հաղորդում:

лотус.jpg (37 KB)

Լոտոսը, որը փարավոնների օրոք սուրբ ծաղիկ էր համարվում, այժմ զարդարում է այս ստեղծագործությունները կապույտի եւ կանաչի երանգներով՝ տալով դրանց հավերժական նրբագեղություն:

лотус2.jpg (89 KB)

Dior-ը ներկայացնում է նաեւ Les Cerisiers հավաքածուն, որն արտացոլում է բրենդի ամուր բարեկամությունը Ճապոնիայի հետ։ Վաղ տարիքից Քրիստիան Դիորը հիացած էր Ճապոնիայի մշակութային հարստությամբ եւ նրբագեղությամբ:

япо.jpg (48 KB)

Ծաղկային նախշը եւ թռչունների մոտիվը ներկայացվել են Jardin Japonais-ի գարուն-ամառ 1953 թվականի հավաքածուում եւ այժմ վերարտադրվել են Les Cerisiers սպասքի վրա:

2-ezgif.com-webp-to-jpg-converter (17).jpg (113 KB)



© NEWS.am STYLE