Ռոբերտ դե Նիրոն Սպիտակ տանը կայացած պետական ​​ընթրիքին ժամանել է սիրելիի՝ Թիֆանի Չենի հետ

11:02   11 ապրիլի, 2024

Ռոբերտ Դե Նիրոն եւ նրա սիրելին՝ Թիֆանի Չենը, մասնակցել են Վաշինգտոնում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի համար նախագահ Ջո Բայդենի եւ առաջին տիկին Ջիլ Բայդենի կազմկերպած պետական ​​ընթրիքին:

Տեսախցիկները լեգենդար դերասանին ֆիքսել են, երբ նա Թիֆանիի հետ ձեռք ձեռքի տված քայլում էր Սպիտակ տանը։ Նա հագել էր սեւ սմոքինգ, սպիտակ վերնաշապիկ, սեւ փողկապ եւ լաքապատ սեւ կոշիկներ։ Չենը եւս էլեգանտ տեսք ուներ՝ սպիտակ անթեւ զգեստով, սեւ բարձրակրունկներով եւ փոքրիկ պայուսակով:

IMG_3790.jpeg (132 KB)

Հարցին, թե ինչպես է վերաբերվում 2024 թվականի ընտրություններին, դերասանը պատասխանել է. «Ի՞նչ եք կարծում»:

Նրանից հետաքրքրվել են նաեւ՝արդյոք մասնակցելո՞ւ է Բայդենի քարոզարշավին, ինչին դերասանը չի պատասխանել:



© NEWS.am STYLE