Ռիչարդ Գիրը եւ նրա երիտասարդ կինը՝ Ալեխանդրա Սիլվան, ներկա են եղել City Harvest Gala 2024-ին

13:15   11 ապրիլի, 2024

Ռիչարդ Գիրը եւ նրա երիտասարդ կինը՝ Ալեխանդրա Սիլվան, Նյու Յորքում մասնակցել են City Harvest Gala 2024-ին: 

IMG_3797.jpeg (128 KB)

«Ոսկե գլոբուսի» 74-ամյա դափնեկիրը երեկոյի համար ընտրել էր մուգ կապույտ կոստյում՝ բաց կապույտ վերնաշապիկով եւ սեւ կոշիկներով։ 41-ամյա Սիլվան ապշեցուցիչ տեսք է ունեցել բարակ ուսաժապավեններով սեւ զգեստով:

IMG_3798.jpeg (127 KB)

Զույգը վերջերս է նշել ամուսնության 6-ամյակը: Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլին՝ մասնավոր արարողությամբ: Նրանք երկու երեխա ունեն։

Գիրը նախկին կնոջ՝ Քերի Լոուելի հետ 24-ամյա որդի ունի՝ Հոմերը։



© NEWS.am STYLE