13:55 11 ապրիլի, 2024Հանրահայտ դաշնակահար Կիրիլ Ռիխտերը ապրիլի 21-ին եզակի համերգ կունենա Երեւանում՝ հանդես գալով իր Richter Trio անսամբլի հետ։
Դաշնակահար եւ կոմպոզիտոր Կիրիլ Ռիխտերի երաժշտությունը կատարում են եւ սիմֆոնիկ նվագախմբերը, եւ մենակատարները։ Նա ելույթ է ունենում աշխարհի լավագույն համերգասրահներում, գրում է ֆիլմերի սաունդթրեքեր, բալետի երաժշտություն, ինչպես նաեւ՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության եւ օլիմպիական խաղերի համար:

Richter Trio-ն ելույթ է ունեցել Եվրոպայի հայտնի վայրերում, այդ թվում՝ Royal Albert Hall (Լոնդոն)-ում, Բեռլինի Berliner Philharmonie-ում, Elbphilharmonie-ում (Համբուրգ), Reeperbahn փառատոնին՝ Համբուրգում, The Great Escape-ին՝ Բրայթոնում եւ Classical:Next-ին՝ Ռոտերդամում։