Մարգո Ռոբին ցանկանում է ֆիլմ նկարահանել «Մոնոպոլիա» խաղի հիման վրա

16:45   11 ապրիլի, 2024

Մարգո Ռոբին եւ նրա LuckyChap ընկերությունը մտադիր են գեղարվեստական ​​ֆիլմի նկարահանել ընտանեկան սեղանի խաղի՝ «Մոնոպոլիա»-ի հիման վրա:

Անցյալ ամառ Lionsgate-ը Hasbro-ից ձեռք բերեց eOne-ը եւ հայտարարեց, որ զբաղվելու է «Մոնոպոլիա» ֆիլմի մշակմամբ: Ռոբին եւ նրա թիմը Lionsgate-ի հետ համատեղ այժմ զբաղվում են նախագծի արտադրությամբ:

Ստուդիան «Մոնոպոլիան» անվանել է աշխարհի ամենահայտնի սեղանի խաղը, որն ունի 99% համաշխարհային ճանաչում:

Սյուժեի մանրամասները գաղտնի են պահվում։ Variety-ն հայտնել է, որ ավելի վաղ Lionsgate Motion Picture Group-ի նախագահ Ադամ Ֆոգելսոնն ակնարկել էր, որ LuckyChap-ը «հստակ տեսակետ» ունի ֆիլմի վերաբերյալ:

«Ինչպես բոլոր լավագույն ինտելեկտուալ նախագծերը, այս խաղը տարածվել է սերնդեսերունդ, եւ մենք ուրախ ենք այն կյանքի կոչել Lionsgate-ի եւ Hasbro-ի զարմանալի թիմերի հետ»,-ասել է LuckyChap-ը:



© NEWS.am STYLE