Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը 118,500 դոլարով վարձով է տալիս իր մասնավոր կղզին

19:02   11 ապրիլի, 2024

Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը վարձով է տալիս իր մասնավոր կղզին՝ մեկ գիշերվա համար ապշեցուցիչ՝ 118,500 դոլարով:

бенс8.jpg (50 KB)

Բրենսոնը Բրիտանական Վիրջինյան կղզիներից մեկը գնել էր 1979 թվականին՝ ընդամենը 120 հազար դոլարով։ Ըստ Onefinestay-ի՝ Նեկեր կղզին, որը պատկանում է միլիարդատիրոջը, հասանելի է վարձակալությամբ։

бенс1.jpg (49 KB)

Virgin Group-ի հիմնադիրը տարիների ընթացքում այս ցնցող վայրում հյուրընկալել է բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի, այդ թվում՝ հանգուցյալ արքայադուստր Դիանային եւ նրա որդիներին՝ արքայազն Հարրիին եւ արքայազն Ուիլյամին, ինչպես նաեւ՝ Բարաք եւ Միշել Օբամաներին, Քեւին Քոսթներին, Հարի Սթայլսին, Քեյթ Ուինսլեթին, Օփրա Ուինֆրիին եւ ուրիշներին։

бенс2.jpg (59 KB)

Այժմ յուրաքանչյուրը կարող է մնալ 74 ակր տարածք ունեցող կղզում, եթե նրանց բյուջեն թույլ տա:

Կղզու հյուրերը կբնակվեն կենտրոնական Մեծ տանը՝ առողջարանային ոճի մեգա-առանձնատուն՝ 17 ապշեցուցիչ ննջասենյակներով, որոնցից յոթը հագեցած են թագավորական չափսի մահճակալներով եւ 24 լոգասենյակներով:

бенс3.jpg (56 KB)

Մի քանի ննջասենյակներ ունեն բաց պատշգամբներ՝ բացօթյա ցնցուղներով, որոնք նայում են սպիտակ ավազոտ լողափերին, իսկ գլխավոր սենյակն ունի շքեղ մասնավոր ջակուզի:

Տանը կա նաեւ մասնավոր մարզասրահ՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով, եւ առողջարանական կենտրոն, որն առաջարկում է Aromatherapy Associates սպա բուժում, ինչպես նաեւ՝ երկու թենիսի կորտեր:

бенс4.jpg (61 KB)

Հսկայական լողավազանը շրջապատված է մի քանի հանգստանյան տարածքներով եւ բացօթյա բարերով:

Հյուրերը նաեւ հնարավորություն ունեն վայելելու մի շարք ջրային սպորտաձեւեր, այդ թվում՝ քեյթսերֆինգ, ծովագնացություն, դայվինգ եւ թիավարում:

бенс5.jpg (70 KB)

Հյուրերին կառաջարկվեն նաեւ լրացուցիչ միջոցառումներ, ինչպիսիք են զբոսանքները լեմուրների եւ ֆլամինգոների հետ, ուղղաթիռներով էքսկուրսիաներն ու ձկնորսություն:

бенс7.jpg (46 KB)

Այցելուները կկարողանան վարձակալել մոտակա Մոսկիտո կղզին, որը կարող է տեղավորել 22 մարդու:



© NEWS.am STYLE