Ոգեւորված հարսնացուն այնքան է ցանկացել նոր կյանք սկսել ամուսնու հետ, որ նրան շփոթել է ուրիշի հետ

22:11   11 ապրիլի, 2024

Ոգեշնչված հարսնացուն այնքան է ցանկացել նոր կյանք սկսել ամուսնու հետ, որ նրան շփոթել է ուրիշի հետ։

TikTok-ի վիրուսային տեսանյութում Օբրի Դեյը վազում է հյուրերի ամբոխի միջով՝ իր հետեւից քարշ տալով կոստյումով մի տղամարդու: «Մենք այնքան էինք զվարճացել, որ ես փախել էի մեկ այլ տղամարդու հետ»,-Fox News Digital-ին ասել է Դեյը։ Դեյն ու նրա ընտրյալն ապրում են Ֆլորիդայի Ջեքսոնվիլ քաղաքում:

Հյուրերի բացականչությունները որոշ ժամանակ ուղեկցել են հարսնացուին, մինչեւ որ ամբողջովին դադարել են եւ նրանցից մեկը բղավել է. «Սպասիր, դու սխալվել ես»:

@_its_skysky When you exit your wedding with the wrong man #weddingexit #weddingtunnel @Aubrey Anna Miller @Jt @emma voigt original sound - Oh_hi_its_sky

Հարսը շրջվել է դեպի այն տղամարդը, ում հետ քայլում էր՝ ձեռք ձեռքի բռնած, եւ հիստերիկ ծիծաղ է արձակել, երբ հասկացել է իր սխալը։ «Կարծում եմ՝ նա, պարզապես, մտածել է, որ դա պատմության մեջ երբեւէ պատահած ամենազվարճալի շփոթմունքն էր»,-ասել է Դեյը: Պարզվել է, որ տվյալ տղամարդը նրա ամուսնու գործընկերն է, եւ հիմա, ինչպես ասում է Դեյը, ամբողջ գրասենյակը կատակում է այդ դեպքի վերաբերյալ:

Մոտ 600,000 դիտում հավաքած տեսանյութում երեւում է, թե ինչպես է Դեյը ծիծաղելով վազում է աստիճաններով՝ գտնելու իր իրական փեսացուին:

Դեյը պատմում է, որ իր ամուսինը՝ Բրենդոնը, այդ պահին պարում էր սաքսոֆոնի նվագի տակ եւ, բացարձակապես, տեղյակ չէր կատարվածից:



© NEWS.am STYLE