Playboy-ը եւ լողազգեստների FAE ապրանքանիշը թողարկել են նոր հավաքածու, որը սեքսուալ առումով դրական նոտա է հաղորդում լողազգեստներին:
Ամենավաճառվող՝ «Nero Bunny Costume»-ը ոգեշնչված է Playboy Bunny-ի խորհրդանշական հագուստով, որը ստեղծվել է Զելդա Բարբուր Վին Վալդեսի կողմից:
Ավելի համեստ կանայք շոգ ամիսներին կարող են ընտրել Playboy x FAE-ի ամենավաճառվող Cupid զգեստը՝ որպես ծածկոց:
«Playboy-ի հետ մեր այս համագործակցությունը վկայում է այն, որ մենք ցանկանում ենք ընդլայնել կանանց սեքսուալ արտահայտման հնարավորությունները եւ նպաստել նրանց ինքնաարտահայտմանը»,-ասել է FAE ապրանքանիշի հիմնադիր Բիանկա Բենեթը: Նպատակ ունենալով մարտահրավեր նետել «հնացած կարծրատիպերին»՝ բացառիկ հավաքածուն արտացոլում է նորաձեւության ամենասեքսուալ եւ հակասական միտումները: