Մահացել է Օ Ջեյ Սիմփսոնը, ով հայտնի էր դարձել նախկին կնոջ սպանության մեջ մեղադրվելուց հետո

19:15   11 ապրիլի, 2024

Մահացել է Օ Ջեյ Սիմփսոնը։ 76-ամյա դերասանը, ով մեղադրվել էր նախկին կնոջ սպանության մեջ, մահացել է ընտանիքի կողմից շրջապատված Լաս Վեգասի իր տանը:

 «Ապրիլի 10-ին մեր հայրը՝ Օրենթալ Ջեյմս Սիմփսոնը, մահացավ քաղցկեղի դեմ պայքարից հետո՝ շրջապատված իր երեխաներով և թոռներով», - հայտնել է նրա ընտանիքն՝ X միկրոբլոգում։

Սիմփսոնը պայքարում էր շագանակագեղձի քաղցկեղի դեմ և քիմիաթերապիա էր անցնում:

Սիմփսոնը դարձավ Ամերիկայի ամենահայտնի դեմքերից մեկը այն բանից հետո, երբ 1994 թվականին մեղադրվեց իր նախկին կնոջ՝ Նիկոլ Բրաունի և նրա ընկերոջ՝ Ռոն Գոլդմանի սպանության մեջ։ Ավելի ուշ նա արդարացվեց իր փաստաբաններ Ռոբերտ Քարդաշյանի և Ջոնի Կոքրանի շնորհիվ։ 

Սիմփսոնը, ով նախկինում ֆուտբոլիստ էր և 11 սեզոն խաղացել է Buffalo Bills-ի համար, իրեն որպես դերասան բացահայտել է Բրաունի և Գոլդմանի սպանությունից առաջ: 

Թեև նա անմեղ է ճանաչվել սպանությունների մեջ, նրա հեղինակությունը ընդմիշտ վնասվել է, և նրա կարիերայի վերջին հատվածը նշանավորվել է մի շարք կասկածելի ձեռնարկումներով։ 

Այս տարվա սկզբին սպորտի նախկին աստղը մի քանի անգամ լուսանկարվել էր Լաս Վեգասի իր թաղամասում զբոսնելիս։

 

 



© NEWS.am STYLE