Ինչո՞վ է երթեւեկում Ասիայի ամենահարուստ տղամարդու կինը

21:39   12 ապրիլի, 2024

Ասիայի ամենահարուստ մարդու ընտանիքի անդամները սիրում են շքեղության մեջ շրջել։ Համացանցում տեսանյութ է հայտնվել հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանիի կնոջ՝ Նիտա Ամբանիի ավտոշարասյունի մասնակցությամբ․ վերջինը երթեւեկում է իր՝ օրերս ձեռք բերված Rolls-Royce Phantom-ով:

Մուկեշ Ամբանին, որի կարողությունը կազմում է 116 միլիարդ դոլար, ոչ միայն Հնդկաստանի, այլեւ ամբողջ Ասիայի ամենահարուստ մարդն է: Ընտանիքի՝ միայն Մումբայի նստավայրը արժե 2 միլիարդ դոլար եւ ունի 168 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ, որտեղ տեղ են գտել Հնդկաստանի ամենաթանկ մեքենաներից մի քանիսը: Այս հավաքածուի վերջին լրացումը Նիտա Ամբանիի Rolls-Royce Phantom VIII EWB-ն է:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Harry93 (@unknown_spotter93)

Ավտոշարասյունը, որն ուղեկցում էր նրա մեքենան, այնքան մեծ էր, որ Google Maps-ը կարող էր կարմիր դառնալ։

Օրերս ընտանիքի ժառանգորդ Անանտ Ամբանին 20 մեքենաների ուղեկցությամբ գնացել էր Դուբայի առեւտրի կենտրոն՝ գնումներ կատարելու։

Ամբանիների կողմից օգտագործվող անվտանգության մեքենաները պակաս տպավորիչ չեն։ Դրանք ներառում են ոչ միայն Range Rover Autobiography եւ Range Rover Velar շքեղ մեքենաներ, այլեւ՝ առնվազն 5 Mercedes-AMG G63 մեքենա:



© NEWS.am STYLE