Vacheron Constantin-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարդ մեխանիկական ժամացույցը

23:17   12 ապրիլի, 2024

Watches & Wonders ցուցահանդեսում Vacheron Constantin-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարդ մեխանիկական ժամացույցը, գրում է Robb Report-ը։

Այս անհատական պատվերը, որը հայտնի է որպես «Berkley Grand Complication», կպատկանի միլիարդատեր ապահովագրական մագնատ եւ Նյու Յորքի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վ.Ռ. Բերքլիին: Նրան է պատկանում նաեւ Vacheron Constantin-ից մեկ այլ յուրահատուկ մոդել՝ 57260-ը, որն ունի 57 բարդություն:

конст1.jpg (84 KB)

Berkley Grand Complication-ը նախագծելու համար պահանջվել է 11 տարի, իսկ հավաքման համար՝ մեկ տարուց ավելի:

Բացի այն, որ Berkley-ն երբեւէ ստեղծված ամենաբարդ ժամացույցն է, այն նաեւ առաջին մեխանիկական ժամացույցն է, որն ունի ավանդական չինական օրացույց: Այս մեխանիզմը ճշգրիտ կմնա մինչեւ 2200 թ-ը։  

конст2.jpg (51 KB)

Եթե ​​կարծում եք, որ այս ժամացույցները հիմնականում ուղղված են Չինաստանին, ապա հիշեք, որ չինական 13 բարդություններից զատ կա եւս 50-ը, ահա ամենահետաքրքիրները.

Քրոնոգրաֆ, որը շարժվում է սյունակի անիվով
Երկրորդ սպլինտ-քրոնոգրաֆ
Մի քանի հաշվիչներ
Գրիգորյան հավերժական օրացույց
ժամանակի կարգավորում
Սիդրեալ ժամանակ
Լուսնի փուլը՝ ավելի քան 1000 տարվա ճշգրտությամբ
Օրվա եւ գիշերվա երկարության ցուցիչներ
Վեսթմինսթերյան կարիլյոն՝ հինգ գոնգով եւ հինգ մուրճով

конст3.jpg (44 KB)

Ցուցակը հասնում է մինչեւ 63 ֆունկցիայի:

Սպիտակ ոսկուց պատրաստված ժամացույցը կշռում է 960 գրամ, ունի 90,8 մմ լայնություն եւ 50,55 մմ հաստություն, Berkley-ի 2877 բաղադրիչներ զարդարված են 245 թանկարժեք քարերով, յուրաքանչյուր բաղադրիչ ձեռքի աշխատանք է:

конст4.jpg (65 KB)

конст5.jpg (92 KB)



© NEWS.am STYLE