17:30 8 հունվարի, 2014Հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը, ժամը 04:00-ի սահմաններում, Այգեձոր-Պռոշյան փողոցների խաչմերուկում երգչուհի Լիլուն ավտովթարի է ենթարկվել:
Երգչուհու վարած Nissan մակնիշի 33 OV 362 համարանիշի եւ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Էդվարդ Բունասազյանի վարած BMW մակնիշի 50 SQ 050 համարանիշի ավտոմեքենաները բախվել են իրար:
Երգչուհին դեպքի մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Իմ սիրելի ընկերներ , երկրպագուներ, ուզում եմ տեղեկացնեմ, որ թեթեւակի վթար է տեղի ունեցել եւ ոչ ոք չի տուժել... Ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է)))) Նման դեպք կարող է յուրաքանչյուրիս հետ պատահել: Շնորհակալ եմ այդքան ջերմ նամակների համար )))) Սիրով՝ Լիլու»:
