Քիմ Քարդաշյանը Alaia-ի զգեստով վերակենդանացնում է իր կիպ զգեստների «դարաշրջանը»

10:18   15 ապրիլի, 2024

Քիմ Քարդաշյանը շքեղ տեսք է ունեցել Լոս Անջելեսում կայացած 10-րդ «Breakthrough» մրցանակաբաշխության ժամանակ:

IMG_3897.jpeg (187 KB)

Քարդաշյանն ընտրել էր Alaia-ի զգեստ, որը հատուկ կարվել է իր համար։ Խաչաձեւ օձիքով սպիտակ կաշվե զգեստը աչքի էր ընկնում մեջքի բացվածքով ու

կրծքավանդակի եւ կողքերի շրջանում լրացուցիչ կտրվածքներով: Այն համադրված էր սպիտակ ու թափանցիկ կոշիկներով։ Քիմը որոշել էր չօգտագործել զարդեր՝ ուշադրությունը բուն զգեստի վրա պահելու համար:

IMG_3898.jpeg (140 KB)

Միջոցառումը համախմբել էր մի շարք հայտնիների, այդ թվում՝ Մարգո Ռոբիին, Ջեսիկա Չեսթեյնին, Օլիվիա Ուայլդին եւ Բրի Լարսոնին:

IMG_3899.jpeg (192 KB)

Համաձայն մամուլի հաղորդագրության՝ երեկոն, որն անցկացվել է Լոս Անջելեսի Ակադեմիայի թանգարանում, կազմակերպվել էր նրանց պատվին, ովքեր հաջողության են հասել մաթեմատիկայի եւ գիտության ոլորտներում. յուրաքանչյուր մրցանակակիր ստացել է 3 միլիոն դոլար:

Չնայած գալայի կենտրոնում շոու-բիզնեսը չէ, այն միշտ գրավել է մի խումբ աստղերի, ովքեր քայլում են  կարմիր գորգով եւ մրցանակներ բաժանում:



© NEWS.am STYLE